ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրական…

🇦🇲🇪🇺 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մինչ օրս հայկական կողմում անսովոր տեղաշարժեր չենք նկատել։
📌 Այս մասին հայտնել են ԵՄ հայաստանյան առաքելության գրասենյակից՝ պատասխանելով «Լուրերի» հարցին՝ նախորդ օրերին ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված, թե, իբր, հայկական կողմը պատերազմի է պատրաստվում:
🗣 Առաքելության գրասենյակից նաև հայտնել են, որ դիտորդները պարեկության ընթացքում ադրբեջանական կողմում ևս որևէ անսովոր տեղաշարժ չեն արձանագրել: ԵՄ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ պարեկությունների ընթացքում սահմանային իրավիճակը հանգիստ է եղել:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *