«Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարո…

❗️ «Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև», – այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։

🗣 «Մենք հավատում ենք, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացների վրա։ Բայց նաև հաշվի առնելով, որ Հայաստանը ավելի է մոտենում մեր արևմտյան գործընկերներին՝ այստեղ հավանաբար ես պետք է հարցս ուղղեմ. որտե՞ղ է Թուրքիան տեսնում իր արտաքին քաղաքականությունը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ Եվրոպական միության ու Արևմուտքի հետ հարաբերությունների մասով», – հայտարարել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *