Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձան…

🇸🇾 Դամասկոսի հարավային արվարձանում սիրիացի ցուցարարները տապալել են Ասադի հոր արձանը։
🔸 Սիրիայի բանակի դեմ գրոհ սկսած զինյալները այսօր ներթափանցել են Դամասկոսի շրջանում գտնվող Քանաքեռ քաղաքը։ Զինյալները պնդում են, որ նրանք շրջապատել են մայրաքաղաքը, սակայն Սիրիայի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը։ Ավելի հյուսիսում գտնվող զինյալները մտել են կենտրոնական Պալմիրա քաղաք։
📌 Այսօր նաև տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի քննարկման թեման Սիրիայում վերսկսված մարտերն էին։ «ՌԴ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ահաբեկիչներին գերակշռել Սիրիայում», – հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *