Խուզարկություն զանգերի կենտրոնումԵրևանի Ոսկերիչների փողոցում գործել է հատուկ կահ…

📌Խուզարկություն զանգերի կենտրոնում
Երևանի Ոսկերիչների փողոցում գործել է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որի թիրախում էին հայտնվում բացառապես օտարերկրյա քաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր արդեն իսկ դարձել էին խարդախության զոհ: Ձեռք բերելով անհրաժեշտ տեղեկություններ` կապ էին հաստատել տուժած անձանց հետ, հայտնում, թե իբր իրենց կազմակերպությունն իրականացնում է հափշտակված ֆինանսական միջոցների բռնագանձման և վերադարձի գործընթաց, և դրա համար տուժած անձինք պետք է վճարեն տարաբնույթ միջնորդավճարներ:
Կեսգիշերն անց կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են էլեկտրոնային ապացույցներ, ինչպես նաև քրեական վարույթով հնարավոր տուժողների և ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների վերաբերյալ տվյալներ:
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *