«Էլեկտրամոբիլներ ներկրողները կհայտնվեն անհավասար պայմաններում»։ Եվս 300 մեքենա և…

«Էլեկտրամոբիլներ ներկրողները կհայտնվեն անհավասար պայմաններում»։
Եվս 300 մեքենա և կսպառվի այս տարվա համար առանց մաքսի Էլեկտրամոբիլներ ներկրելու քվոտան։ Հաշվի առնելով ներկրման ցուցանիշները` 15-20 օր անց, Հայաստան բերվող էլկտրամոբիլները պետք է մաքսազերծվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում էլեկտրամոբիլներ ներկրող գործարար Վարդան Մկրտչյանն ասել է, որ նույնիսկ այն մեքենաները, որոնք արդեն իսկ դեպի Հայաստան ճանապարհին են, արտոնությունից չեն օգտվի։
Եվրասիական Տնտնեսական Հանձնաժողովի որոշմամբ այս տարվա համար Հայաստանին հատկացվել էր 8000 էլեկտրամոբիլի անմաքս ներկրման քվոտա, որից 600-ը կառավարությունը պահեց որպես ռեզերվ, բայց մի քանի օր առաջ որոշեց դա ևս հատկացնել անհատ ներկրողներին։ Ընդ որում, արտոնությունից կօգտվի առաջինը սահմանին հասնողը։
Կառավարության այս կարգավորման հետ Վարդան Մկրտչյանը համաձայն չէ։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *