Դամասկոսում ՀՀ դեսպանությունը հայտարարում է, որ այս պահին կազմակերպված տարհանու…

🇸🇾🇦🇲 Դամասկոսում ՀՀ դեսպանությունը հայտարարում է, որ այս պահին կազմակերպված տարհանումն անհնարին է։
📣 «Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին՝ հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (տեղաշարժվել միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել»:
🗣 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր «Արեմնպրեսի» հետ զրույցում հայտարարել է, որ վերջին ռազմական լարման հետևանքով լուրջ իրավիճակ է ստեղծվել Հալեպում, որտեղ մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով