ԱՄՆ զինված ուժերն ակտիվացրել են ՌԴ հետ կապուղիները՝ հաշվի առնելով Սիրիայում տեղ…

🇺🇸🇷🇺 ԱՄՆ զինված ուժերն ակտիվացրել են ՌԴ հետ կապուղիները՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։
🗣 «Համատեղ միացյալ օպերատիվ խմբի հրամանատարն օգտագործել է Ռուսաստանի հետ մեր ունեցած թեժ գիծը՝ կապի գծերը բաց պահելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիայում մեր ուժերը գործում են աշխարհագրորեն բավական մոտ հեռավորության վրա», – ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
📍 Նա նշել է, որ պատրաստ չէ մանրամասներ հայտնել շփումներից, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն «կապի մեխանիզմ ունեն՝ կանխելու հնարավոր սխալ հաշվարկները»։ |armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *