Երևանում հունվարի 1-ից մասնավոր ընկերությունների ավտոբուսները երթուղի դուրս չեն…

🚌 Երևանում հունվարի 1-ից մասնավոր ընկերությունների ավտոբուսները երթուղի դուրս չեն գա:
🚧 Մայրաքաղաքում ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և մասնավոր 9 կազմակերպություն։ Ըստ քաղաքապետարանի կայքում հրապարակված տվյալների՝ մասնավոր կողմից երթուղի է դուրս գալիս 114 ավտոբուս։ Սա ընդհանուրի մոտ 20%-ն է։
🚎 Երևանը գարնանը գնված 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսներին է սպասում։ Երկու ամիս առաջ քաղաքապետարանը հայտնել էր, որ սրանց շահագործմամբ հին և մաշված ավտոբուսները երթուղուց դուրս կգան, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի կողմից: Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրել են, որ փոխարինվելու են բոլոր 9 երթուղիները, որոշ փոփոխություններ են արվելու նաև ուղեգծերում։
🔗 Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *