ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռո…

📌 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին։
🗣 «Մենք համոզված ենք, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավունքի կարևոր տարրերից մեկն է։ Եվ, թերևս, ամենակարևորն՝ այն արդարադատություն է ապահովում ոճրագործությունների զոհերի համար, ինչը խաղաղության և հաշտեցման կարևորագույն բաղադրիչ է։ Հետևաբար, Հայաստանը լիովին գիտակցում և ընդունում է իր պատասխանատվությունն՝ ակտիվորեն նպաստելու Դատարանի հզորացմանը և առաջընթացին։ 
🔸 Որպես ցեղասպանության կանխարգելման օրակարգի երկարամյա ջատագով՝ Հայաստանը կանգնած է միջազգային գործողությունների առաջնագծում՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ քաղաքականության և գործելակերպի ամրապնդմանը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *