▪️«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցով պայմանավորված՝ ՔՊ վարչության նիստը երեկ չի կայացել։ Օրակարգում արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունն էր։ Առաջադրումներն ավարտվել են, երկու թեկնածու կա՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան:
▪️«Հրապարակ»․ Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ ՔՊ-ական պատգամավորները, որոնք նշանակման օրվանից լեզու չգտան մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քանի որ նա լավ հարաբերություններ հաստատեց ընդդիմադիր համայնքապետերի հետ, այժմ իրենք են նույնն անում:
▪️«Ժողովուրդ»․ ՔՊ-ականները կուլիսային խոսակցություններում դժգոհում են, թե վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մեծ տեղ է տալիս նախագահ Վահագն Խաչատուրյանին։
▪️«Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը», որը հիմնադրվել է 1950-ականններին և գործում է առ այսօր, կարող է փակվել․ շուրջ 60 աշխատակից մնալու է անգործ:
▪️«Իրավունքը» հարցազրույց է հրապարակել Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ, որն անդրադառնում է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին՝ այն համարելով երբևէ եղած ամենավատ նախագիծը։
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM |
vk |
dzen
Leave a Reply