Սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ ոչնչացրել է առնվազն 400 գր…

🇸🇾🇷🇺 Սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ ոչնչացրել է առնվազն 400 գրոհայինի, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կապիտան Օլեգ Իգնասյուկը:
🇹🇷 Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր Հայեթ Թահրիր ալ-Շամ (HTS) զինված խմբավորումը և դաշնակից ուժերը շարունակում են գրոհել Հալեպի ուղղությամբ։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք մոտեցել են Հալեպի ծայրամասերին, գրում է factor.am-ը:
🇮🇷 Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային զգուշացրել է Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչների գործունեության վերսկսման մասին և կոչ է արել վճռական և համակարգված գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկչության տարածումը տարածաշրջանում, գրում է news.am-ը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *