Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քիչ առաջ կապարակնքեց Երևանի Հանրապետու…

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քիչ առաջ կապարակնքեց Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյի գետնանցումում գտնվող սիրիահայերի 10-ից ավելի կրպակները։
«Հալեպի շուկա» անունով հայտնի առևտրային փոքրիկ հատվածի վաճառականներն ասում են, որ նախապես ծանուցված չեն եղել։ Վաճառականները ստիպված են եղել իրերը հանել կրպակներից, դասավորել են պատերի տակ ու որևէ լուծման են սպասում։ Պարզվում է՝ խնդիրը մետրոպոլիտենի և տարածքի սեփականատիրոջ միջև է, գործը դատարան է հասել։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *