Վարորդները ձմռանը ձմեռային անվադողերով չերթևեկելու դեպքում կտուգանվեն: Տարածքայ…

‼️ Վարորդները ձմռանը ձմեռային անվադողերով չերթևեկելու դեպքում կտուգանվեն:
🗣 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության նիստին հայտնեց.
🔸 «Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր:
🔸 Երկրորդ՝ կարգելվի, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը կլինի 4մմ կամ դրանից պակաս։
🔸 Երրորդ՝ ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակավոր հակասահքային  անվադողեր»,- ասաց նախարարը:
💰 Եթե արձանագրվի վարչական իրավախախտումը, նախատեսվում է 5000 դրամի չափով տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ապա՝ 20 հազար դրամ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց տուգանքների չափերը խստացնել: |armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *