Տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռն…

🛰⚖️ Տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հաստատել է Գլխավոր դատախազությունը:
💬 Թե կոնկրետ ինչ հոդվածով է հարուցված քրգործը, կան մեղադրյալներ, քանիսն են, դատախազությունը չի մանրամասնում, այլ հղում է անում «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի՝ տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Դատախազությունը չի մանրամասնում, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը։
🔍 Քրգործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Գործն առնչվում է ԲՏԱ նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։ Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նրա անունը։ Նախագահականից «Ազատության»-ը փոխանցել են չեն մեկնաբանում և չեն անդրադառնում թեմային։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *