Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսի ժամա…

🇵🇱 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք ամեն ջանք կգործադրեն, որ Հայաստանին ներգրավեն եվրոպական ընտանիք։
🗣 «Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ցուցաբերի իր կողմից, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Որպես Լեհաստանի նախագահ՝ հայտարարում եմ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին», – ընդգծեց Անջեյ Դուդան։
🔸 Նրա խոսքով՝ Վարշավան ցանկանում է վերականգնել Արևելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով․ «Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները և ուզում է մասնակցել այդ գործընթացին»։

📌 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Արևելյան գործընկերության շրջանակներում աշխատանքները դադարեցվել են։
|armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *