Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում,…

🇦🇲🇱🇧 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը:
🔸 ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում:
[Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանի Անկախության օրվա առթիվ վարչապետ Նաջիբ Միկաթիին ուղղված շնորհավորական ուղերձում]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *