Սպասվող Գիտարբուքը «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով է: Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ
թեմաներով՝– ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը,
– մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին,
– ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում։ Երեկոյի ընթացքում կարող եք պատվիրել ԷՊՈՍական ձեռագործ կոկտեյլները և ստանալ «Մի պատառ» հյուրասիրություն։
Մուտքն անվճար է, բայց նախապես
ամրագրումով։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան
#infocom #ինֆոքոմ #գիտություն #գիտարբուք
Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսու…
Leave a Reply