Այն, որ ATACMS հրթիռներն այս գիշեր բազմիցս կիրառվել են Բրյանսկի մարզի ուղղությա…

🇷🇺 Այն, որ ATACMS հրթիռներն այս գիշեր բազմիցս կիրառվել են Բրյանսկի մարզի ուղղությամբ, վկայում է, որ արևմուտքը ցանկանում է սրել իրավիճակը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
📌 Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր «РБК-Украина»-ի տեղեկությունը, ըստ որի անցած գիշեր ուկրաինական զորքերն ամերիկյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներով առաջին հարվածներն են հասցրել Ռուսաստանի տարածքին։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ С-400 զենիթային համակարգերի և «Պանցիր» զենիթային համալիրների հաշվարկները խոցել են 6 ATACMS-ներից 5-ը և վնասել 1-ը, իսկ զոհեր և ավերածություններ չկան։
🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Ռուսաստանի դեմ հեռահար զենքով հարվածները, նշել է․ «Ուկրաինան ունի սեփական արտադրության հեռահար անօդաչու թռչող սարքեր, մենք այժմ ունենք «Նեպտուն» [թևավոր հրթիռ]: Եվ հիմա մենք ունենք ATACMS և կօգտագործենք այս ամենը»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *