🇦🇲🤼 Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
🗣 Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը գրել էր, որ առաջատար ըմբիշներին, որոնք մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, «պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից»: Մալխաս Ամոյանը ևս անդրադարձել էր թեմային՝ նշելով․ «Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությանը, սակայն մեզ համար անհայտ և անհասկանալի պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից»։
💬 ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն մեկնաբանեց. «Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է ՀՀ զինված ուժերը։ Մրցաշարին այլ մարզիկներ ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»: |aysor.am|

Leave a Reply