ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսն ու Էդ Մարքին Բաքվում COP29-ի շրջանակ…

🇺🇸 ԱՄՆ դեմոկրատ սենատորներ Շելդոն Ուայթհաուսն ու Էդ Մարքին Բաքվում COP29-ի շրջանակում ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ աջակցում են Հայաստանին՝ արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցի հարցին, թե «ինչու ԱՄՆ-ն ջանքեր չի գործադրում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար»։
🗣 «Ես և սենատոր Մարքին աջակցում ենք Հայաստանին, երկուսս էլ: Շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում։ Մեղմ ասած, ես հեռու եմ այն ​​համոզմունքից, որ հայերն են դրա մեղավորը։ Եվ ես չեմ ցանկանում մեզ հյուրընկալողների մոտ մարդու իրավունքների հարցերով խոսել։ Բայց եթե դա լիներ թեման, ես չէի լինի շատ կոմպլիմենտար»,- ասել է Շելդոն Ուայթհաուսը;
🗣 «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Կարծում ենք, որ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան։ Եվ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր»,- իր հերթին նշել է սենատոր Էդ Մարքին։ |factor.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *