«Հայաստանը 2013-ի սեպտեմբերին որդեգրել է Եվրասիական տնտեսական ինտեգրման ուղին, ի…

«Հայաստանը 2013-ի սեպտեմբերին որդեգրել է Եվրասիական տնտեսական ինտեգրման ուղին, իսկ 2014-ին անդամակցել է ԵԱՏՄ-ին: Անցած 10 տարիները հաստատեցին, որ ԵԱՏՄ-ն ճիշտ և հաջող հարթակ է Հայաստանի համար՝ իր շահերն առաջ տանելու և տնտեսական զարգացումն ապահովելու համար»․ Արամ Սաֆարյան
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանը ԵԱՏՄ-ում և Եվրասիական մեծ տարածքը» գիրքն են ներկայացրել ԵՊՀ ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյանը և կենտրոնի փորձագետ, դոցենտ Գրիգոր Բալասանյանը:

«Ցանկացած տնտեսական ինտեգրում անվտանգության ոլորտում լրջագույն հնարավորություններ է ենթադրում անդամ երկրների համար։ Եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում Հայաստանի ակտիվությունը, իսկ հետագայում նաև ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը մեծապես կազդի նաև հայ ժողովրդի և պետության ֆիզիկական, տնտեսական և քաղաքակրթական անվտանգության վրա»,- վստահեցնում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
🎦 ասուլիսն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *