ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կառավարության անդամնե…

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կառավարության անդամների հետ առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու 2020 թվականի 44–օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
Չորս տարի առաջ Ադրբեջանի զինված ուժերը պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին` հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրմամբ:
Այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի շուրջ յոթ շրջանները, ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Մարտակերտի ու Մարունիի շրջանների մի շարք բնակավայրեր։ Երեք տարի անց իննամսյա շրջափակման ֆոնին տեղի ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի նոր հարձակում, որը հանգեցրեց ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *