Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Խաղաղ բնակիչները շտապում…

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Խաղաղ բնակիչները շտապում են ապաստարաններ ամբողջ երկրում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The New York Post պարբերականը, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:Նշվում է, որ իսրայելական հակաօդային պաշտպանության ազդանշաններն իսկույն հնչել են, երբ իրանական հրթիռները թիրախավորել են Իսրայելի կենտրոնական և հարավային հատվածները։
Ըստ իսրայելական զինվորականների՝ ապրիլից ի վեր սա Թեհրանի առաջին ուղիղ հարձակումն է հրեական պետության վրա:The Jerusalem Post պարբերականն իր հերթին տեղեկացնում է, որ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 400 հրթիռ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով