Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով Փա…

❗️Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, քրեական վարույթը կարճվելու է, գրել է պաշտպան Րաֆֆի Ասլանյանը
«Քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պահանջները»,–գրել է նա։
Տուժող կողմը կայացված որոշումները հերթական անգամ դարձնելու է դատական բողոքարկման առարկա։
@ArmeniaSputnik

Sputnik Արմենիա

Հայտնի է, թե ով էր Երևանում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը
Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր, որն աշխատում էր «Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում:
Տեղեկությունը տարածել…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *