🪧 Իրավիճակը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում լարված է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները, փորձել կոտրել պատուհանները և մտնել շենք։
🗣 Ակցիայի մասնակիցները դեմ են Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի նախագծին։ Լարվածության ֆոնին խորհրդարանը չեղարկել է նիստը, սակայն ցուցարարները պատգամավորներից պահանջում են նիստ անցկացնել և դեմ քվեարկել նախագծին։
📃 Ինչպես նշում է «Meduza»-ն, նախագիծը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային ծրագրեր իրականացնել Հանրապետությունում։ Աբխազիայի իշխանությունները կարծում են, որ համաձայնագիրը կօգնի տեղական տնտեսությանը, մինչդեռ ընդդիմությունը փաստաթուղթը համարում է Հանրապետության «շահերի ուղղակի հանձնում»։ Ընդդիմադիրների կարծիքով՝ համաձայնագիրը նախատեսված է «օտարերկրյա մեծահարուստների համար՝ նրանց մինչև 25 տարի հարկերից ազատելու նպատակով»։

Leave a Reply