«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ առանց խոչընդոտների հա…

▪️«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ առանց խոչընդոտների հաղթելու են 2026-ի խորհրդարանական ընտրություններում և հորդորել է թիմակիցներին մտածել 2031-ի ընտրությունների մասին:
▪️«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքի նախաձեռնողը Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ: Թերթին հայտնի է դարձել, որ թեև Գրիգոր Մինասյանին հեռացնելու հարցը այս օրերին ՔՊ-ի հիմնական օրակարգն է, բայց նրան փոխարինող դեռ չունեն:
▪️«Հրապարակ»․ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ իշխանությունների սկսած արշավը կոնկրետ նպատակ ունի: Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես Զանգեզուրի Պղնձամոլիբդենայինից ստացավ ժամանակին:
▪️«Փաստ»․ Բբարդ, ծանր մթնոլորտ է հանրակրթական դպրոցներում: Շատ են դժգոհություններն այսպես կոչված, «նոր չափորոշիչներից»։ Ուսուցիչները թերթին պատմել են, որ վերապատրաստման ժամանակ իրենց պարզ ասել են, որ չի խրախուսվում դասարանում աշակերտներին դիմել՝ սեռային պատկանելությունը նշելով: Այսինքն՝ չի կարելի ասել օրինակ՝ «Տղա՛ ջան, արի գրատախտակի մոտ» կամ «աղջիկ ջան, դասդ սովորե՞լ ես» և այլն:
🔈 Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *