Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն. New York Times-ի…

🇮🇷🇷🇺 Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն. New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մանրամասնելով․ «Մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։
🗣 «Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն», – ամերիկյան պարբերականին տված եզակի հարցազրույցում ասել է դեսպանը` միաժամանակ, խուսափելով հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի․ «Դա տեղի չի ունենա», – ասել է դեսպանը։
🇪🇺 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ասել է, որ «իրանցիները հայերի լավագույն բարեկամներն են այս տարածաշրջանում»։ Ինչպես նշում է պարբերականը, Ռիտերը ասել է, որ ադրբեջանցիներն ու ռուսները վրդովվում են եվրոպական ներկայությունից, մինչդեռ Իրանը, թվում է, թե ընդունում է այն։|azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *