Բաքվում կայանալիք COP29-ին ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այդ մա…

🇷🇺🇦🇿 Բաքվում կայանալիք COP29-ին ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
🗣 Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
💬 «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինձ հրավիրել է։ Սակայն ես այնտեղ էի ոչ այնքան վաղուց։ Նախագահ Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը»,- ասել է ՌԴ նախագահը՝ «Վալդայ»-ի նիստի ժամանակ պատասխանելով COP29-ին մասնակցության մասին հարցին: |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով