🇷🇺⚖️ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, որը ՌԴ իրավապահների պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մասնակցել է պատերազմին։
📌 Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի տարածքում զինված հակամարտությանը վարձկանների հավաքագրման և մասնակցության համար։ ՌԴ Քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ Բալյանը Ուկրաինա է ժամանել 2022 թվականի նոյեմբերին Մոլդովայի տարածքով, ընդգրկվել Ուկրաինայի «տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում», մասնակցել ռազմական գործողություններին։
📌 Նշվում է, թե ՀՀ քաղաքացին, իբր, ընդունել է մեղքը և «սպառիչ ցուցմունքներ» տվել։ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը նրան նախնական կալանքի է ենթարկել։ Բալյանը կամ նրա ներկայացուցիչները ՌԴ իրավապահների պնդումները մինչ այս պահը չեն մեկնաբանել։|azatutyun.am|

Leave a Reply