Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է որոշում, որով արցախցիներին…

🇩🇪 Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է որոշում, որով արցախցիներին համարում է քաղաքացիություն չունեցող անձինք։ Ընդունված որոշման մեջ ասվում է, որ նրանք չեն կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա լինելը։ Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
📌 Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը, խոսելով որոշման նշանակության մասին, նշել է, որ որոշումը կարող է օգտագործվել միջազգային տարբեր ատյաններում։
🗣 «Այս որոշումը նրանով է նաև կարևոր, որ շուտով լինելու է Արդարադատության միջազգային դատարանի՝ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը՝ Ադրբեջանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ։ Կարևոր է, որ դատարանին ինչ-որ ձևով հասանելի լինի Գերմանիայի դատական համակարգի փաստագրումը»։ |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *