ՀՀ ԱԳՆ․ Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով սկ…

ՀՀ ԱԳՆ․ Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով սկիզբ առած տեղահանությունը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր։
▪️Այն տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի խախտումների դրսևորումներն ամբողջ աշխարհում։
▪️Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում ՀՀ դիրքորոշումը հստակ է։ Դրա կյանքի կոչման՝ այս պահին առկա հնարավորությունը բաց չթողնելու համար շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *