Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի միջև …

🇺🇸🇦🇲 Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Թրամփը բարձր է գնահատել ԱՄՆ հայ համայնքը՝ նկարագրելով այն որպես կազմակերպ, աշխույժ և ուժեղ համայնք։
📌 Վեհափառ Հայրապետը նշել է, որ Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում ակնկալում է, որ Միացյալ Նահանգները աջակցություն կհայտնի՝ իր պատմական հողերը վերադառնալու և ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության պահանջին, միաժամանակ հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար։ Կաթողիկոսը նաև կարևորել է, որ նոր կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող մի անձ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *