Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման …

🇦🇲🇦🇿 Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
🤝 Կողմերը արձանագրել են, որ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024թ. նոյեմբերի 1-ին:
📌 Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: [ՀՀ ԱԳՆ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *