ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման …

🪧 ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց անցկացվեց։
🗣 Ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները, որոնք պատանդառվել են, հարկադիր պահվում են, խոշտանգման են ենթարկվում Բաքվի բանտերում»։
📌 Նրա խոսքով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հայրենիքի պաշտպանության համար, տարրական, նվազագույն մարդկային արժանապատվությունը պահելու համար այսօր հայտնվել է Բաքվի բանտերում․ «Եկել է ժամանակը հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարելու այս միջազգային չարիքի դեմ, ազատ արձակենք մեր հայրենակիցներին, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ագրեսիվ ցեղասպան ռեժիմը»,- ասել է Մինասյանը։ |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *