⚖️ Քիմիկների զորամասի գործով դատարանում այսօր ժամեր շարունակ հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը։
👮🏻♀️ Նա պատմեց, որ քիմիկների օպերացիայից առաջ իրենց անցակետ է եկել Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Ալեքսանյանը եւ հայտնել, որ լուսադեմին քիմիկները գնալու են Կիրի հանք՝ խնդիր կատարելու, պետք է անցակետում ավտոբուսներից իջնեն, ոտքով շարունակեն։ Սակայն զորքը ոչ միայն չի իջել ավտոբուսներից, այլեւ խորացել է արդեն գրավված Զանգելան եւ ընկել շրջափակման մեջ։
🗣 «Գիտեիք, որ Զանգելանը գրավված է, իմացաք, որ մարտական գործողություններ են, ներկա եք եղել, քար չեք, որ կորեիք, բանական մարդ եք, Ձեր աչքերն էլ տեսնում են։ Տեսե՞լ եք՝ Մակարյանի գլխավորությամբ, ինչ–որ ուրիշ զինվորականի գլխավորությամբ ինչ–որ գործողություններ, որ գնան էդ էրեխեքի հետեւից․․․ Ձեր անփութության պատճառով ես էսօր լիքը խնդիր ունեմ աշխարհի հետ, իմ էրեխու, իմ ամուսնու, ամեն ինչի հետ»,– վրդովվեց անհետ կորած զինծառայողներից մեկի կինը։
📎Կարդալ ավելին

Leave a Reply