Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ…

🇬🇪🇪🇺 Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու խորհուրդ չի տալիս: Ընդլայնման վերաբերյալ զեկույցը հրապարակել է Եվրահանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 30-ին։
📢 «Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ լարված և խիստ բևեռացված միջավայրում եղել են թերություններ։
🔸 Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան։ Եթե Վրաստանը չշրջի իր ներկայիս կուրսը, որը վտանգում է նրա ուղին դեպի ԵՄ, և իրական ջանքեր չցուցաբերի արձագանքելու հիմնական մտահոգություններին և առանցքային բարեփոխումներին, ապա Հանձնաժողովը չի կարողանա խորհուրդ տալ Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը», – ասված է զեկույցում։ |aliq.ge|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *