Հայկական կինոն 100 տարուց էլ մեծ է, իսկ «Շորն ու Շորշորը» չապլինյան հզորության ֆ…

Հայկական կինոն 100 տարուց էլ մեծ է, իսկ «Շորն ու Շորշորը» չապլինյան հզորության ֆիլմ է․ «Ուրիշ նորություններում» ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «+Կինո» ամսագրի հիմնադիր խմբագիր, Հայաստանի և ՌԴ կինեմատոգրաֆիստների միությունների անդամ, Հայկական ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Մաթոսյանն ու նրա որդին՝ կինոպրոդյոսեր Տիգրան Մաթոսյանն են։
Տիգրան Մաթոսյանը վստահեցնում է, որ Հայկական կինոն 100 տարուց էլ մեծ է և թվագրվում է ոչ թե 1923 թվականով, այլ 1911-ով․ վավերագրական ֆիլմերի ստեղծման ժամանակ Կրասնոգորսկի կինոպահոցում հայտնաբերել է 31 վայրկյան տևողությամբ բացառիկ կադրեր, որտեղ պատկերված է Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի հուղարկավորության արարողությունը՝ նկարահանված օպերատոր Դեմիլյովի կողմից։
Վերջերս լույս տեսած «Ֆրունզիկ Մկրտչյան․ Չգրված հետադարձ հայացք» գրքի հեղինակ, կինոգետ, լրագրող Ռոբերթ Մաթոսյանն էլ վերջերս հրապարակել է Ֆրունզիկ Մկրտչյանի՝ ավելի քան 40 տարի առաջ ձայնագրած մենախոսությունը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *