🔴 Ռուսաստանը առաջին պլան է բերում նոյեմբերի 9-ը՝ դեմ գնալով Իրանին․ Երևանում դեռ որքա՞ն են փորձելու խուլ ու համր ձևանալ
Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցի վերաբերյալ Կրեմլի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Պուտին — Ալիև բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև հայ — ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև այդ համատեքստում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Ռուսական կողմը, խոսելով այս մասին, կրկին հղում է անում նոյեմբերի 9-ի և դրանից հետո Հայաստան — Ռուսաստան — Ադրբեջան եռակողմ ձևաչափով ստորագրված մյուս փաստաթղթերի վրա։
Հայաստանում մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ այլևս նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկա։ Այս մասին հայտարարվել է, սակայն ամեն ինչ սահմանափակվել է միայն հայտարարությամբ․ Փաշինյանը հետ չի կանչել իր ստորագրությունն այդ փաստաթղթից, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ կա և դրա շուրջ այսօր քննարկում են ունենալու Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։
Հայաստանի իշխանությունները որդեգրել են «խուլ ու համրի» քաղաքականություն։ Նրանք ձևացնում են, որ ոչինչ չեն լսում ու ոչինչ չեն տեսնում, այնինչ շատ կոնկրետ հարցեր դրված են սեղանին՝ որքան էլ մենք փորձենք դրանք չտեսնելու տալ։ Հայաստանի հարցերը քննարկում են առանց Հայաստանի ներկայության, Հայաստանին վերաբերող որոշումներ ընդունվում են առանց Հայաստանի մասնակցության։ Սա՞ է «ինքնիշխանություն» կոչում Նիկոլ Փաշինյանը։ Բանակցություններից ու իրականությունից փախու՞ստն է «ինքնիշխանությունը»։
Շատ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին օրեր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում, խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումից, նշել էր, որ Իրանը կողմ է միայն այն տարբերակին, որով այդ ապաշրջափակումը տեղի կունենա բացառապես Հայաստանի ինքնիշխանության ու վերահսկողության ներքո։ Դեսպանը, խոսելով «երրորդ երկրների» ներկայությունից, հստակ շեշտել էր, որ դա վերաբերվում է նաև Ռուսաստանին։ Իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, մասնավորապես դրա 9-րդ կետի վերաբերյալ տրված հարցին Իրանի դեսպանը պատասխանել էր, որ այդ փաստաթղթի մյուս կետերը կատարված չեն, հետևաբար նոյեմբերի 9-ի փաստաթուղթ գոյություն չունի ու չի կարող Հայաստանին պահանջ ներկայացվել կատարել գոյություն չունեցող փաստաթղթի 9-րդ կետը։
Ի՞նչ է ստացվում։ Ռուսաստանն ու Ադրբեջանը առաջ են տանում մի խաղ, որը դե՞մ է Իրանի կենսական շահերին։ Համենայն դեպս, այդ մասին ՀՀ-ում Իրանի դեսպանը բաց տեքստով հայտարարել էր։
Վահե Աղաջանյան
@armgeopolitic