1000 խոշոր հարկատուները 2024-ի հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ 1.323 տրլն …

💰 1000 խոշոր հարկատուները 2024-ի հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ 1.323 տրլն դրամի հարկեր են վճարել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 56 մլրդ դրամով կամ 4.4%-ով։
📊 Այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է (ԶՊՄԿ)։ Ընկերությունը 83.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31.3 մլրդ դրամով կամ մոտ 63%-ով։
📌 Ցանկում երկրորդը տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է։ Ընկերություն վճարել է 49.1 մլրդ դրամի հարկեր, որն աճել է 63%-ով։ Երրորդ տեղում ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է՝ 39.8 մլրդ դրամի հարկերով և 28% աճով։ «Գազպրոմ-Արմենիա»-ն 8%-ով նվազեցրել է հարկերը և 36.3 մլրդ դրամով հայտնվել չորրորդ տեղում։ |hetq.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *