Քաղաքացին ձերբակալվել է կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու …

Քաղաքացին ձերբակալվել է կառավարության 2 մասնաշենք մուտք գործելով գույք վնասելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով. Քննչական կոմիտե

📍 Հոկտեմբերի 26-ին ահազանգ է ստացվել որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որ այն պայթեցնի։
📍 Պարզվել է, որ տղամարդը մուտք է գործել ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենք, պահանջել հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի հետ, արտահայտել դժգոհություններ։ Ծառայություն իրականացնող ոստիկանի և նշված անձի միջև առաջացել է վիճաբանություն։ Ոստիկանը դուրս է հանել իրեն ամրակցված ծառայողական ատրճանակը, որից հետո տղամարդը հեռացել է, ապա մուտք գործել արդեն դիմացի մասնաշենքի ընդունարան, բռունցքով հարվածել և կոտրել է պահակակետի մոնիտորը, ապա աստիճաններով բարձրացել վերև, գետնին է գցել պատին փակցված նկարներ, պոկել ծրարների համար նախատեսված արկղերը, տեղադրման վայրից պոկել և տեղաշարժել է կավե արձանիկը, որից հետո միայն օգնության հասած ոստիկանության մյուս աշխատակիցների հետ միասին հաջողվել է վնասազերծել նշված անձին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *