▪️«Ժողովուրդ»․ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի ազատումը բավականին խոր արմատներ ունի։ Ընդհարում է եղել նաև 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի հետ, և անգամ տարածված լուրեր կան, թե տարաձայնությունը հասել է փոխադարձ վիրավորանքների, հայհոյանքների ու անեծքների։
▪️«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հոր մեգա բիզնես նախագիծը ակնհայտորեն կոռուպցիոն տարրեր է պարունակում: «Սպայկա» ընկերությունը, որը ՔՊ-ական իշխանության հետ արդեն ջերմ է ինչպես «նախկինների» հետ, Երևանի փոխքաղաքապետի ընտանիքի փաստացի տանիքն է:
▪️«Ժողովուրդ». Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության արդեն նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու: ….
▪️«Հրապարակ». Առուշի պաշտոնի համար մարտերը սկսված են։ Թերթի տեղեկություններով՝ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսցի Արմեն Խաչատրյանին։
🔈 Լսեք՝ էլ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM
Leave a Reply