4 տարվա ընթացքում 44-օրյա պատերազմին առնչվող 2044 քրեական գործ է հարուցվել 202…

4 տարվա ընթացքում 44-օրյա պատերազմին առնչվող 2044 քրեական գործ է հարուցվել
📑 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո պատերազմին առնչվող հազարավոր քրեական գործեր են հարուցվել (ըստ գործող Քրեական օրենսգրքի՝ նախաձեռնվել վարույթներ)։ Դրանք վերաբերում են ինչպես ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին, այնպես էլ հայկական զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հրաման չկատարելուն, դասալքությանը եւ այլն։ 
🔹 2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո 44-օրյա պատերազմին առնչվող դեպքերով հարուցվել են ընդհանուր առմամբ 2044 քրեական գործեր։ Որոշ վարույթներից մասեր են անջատվել եւ քննվել առանձին, իսկ որոշներն էլ միրավորվել են մեկ վարույթում։
⚖️ «Ինֆոքոմը» ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել է, որ հարուցված քրեական գործերից դեռեւս միայն 310-ն են ուղարկվել դատարան, իսկ 169-ով նախաքննությունը շարունակվում է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *