Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նր…

Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել
2023 թվականին Պետական եկամուտների կոմիտեի 77 աշխատակիցներ ստացել են մոտ 478 մլն դրամի 109 նվիրատվություն։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 109 նվիրատուներից 76-ին և գտել նրանց կապը պաշտոնյաների հետ։
ՊԵԿ որոշ պաշտոնյաներ էլ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, նշված անձանց հայտարարագրերի ստուգում և վերլուծություն չի իրականացրել՝ պայմանավորված ռիսկային չափորոշիչ սահմանելու և դրա հիման վրա պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին որոշումներում այս պաշտոնների բացակայությամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *