Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության …

🇦🇲🇺🇸 Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։
🤝 Արարատ Միրզոյանը և Մայքլ Քարփենթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, և անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին: [ՀՀ ԱԳՆ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով