ԿԳՄՍ նախարարի 2023թ․ հուլիսի 27-ի հրամանով՝ հանրակրթական դպրոցներում օտար լեզվի …

ԿԳՄՍ նախարարի 2023թ․ հուլիսի 27-ի հրամանով՝ հանրակրթական դպրոցներում օտար լեզվի ընտրության կարգում որոշակի փոփոխություններ են եղել։ Հրամանում նշվում է, որ «Հանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների երկրորդ դասարանում դասավանդվում է մեկ օտար լեզու, իսկ 3-ից 12-րդ դասարաններում՝ երկու օտար լեզու: Այդ օտար լեզուներն են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ նախարարության կողմից երաշխավորված ծրագիր ունեցող այլ լեզուներ: Ստացվում է, որ եթե նախկինում ռուսերենը «պարտադիր» կարգավիճակ ուներ, ապա այժմ անցել է «ընտրովի օտար լեզու» կարգավիճակի։
Բացի այդ նոր ուսումնական պլանով օտար լեզուներին հատկացվում է մեկ շաբաթում 4 դասաժամ, որից ռուսաց լեզվի ժամաքանակը որոշվում է տնօրենի հայեցողությամբ, լավագույն դեպքում 2 ժամ։ Բացի այդ նոր ուսումնական տարում դպրոցն է որոշելու, թե ինչ «կարգավիճակ» կունենա ռուսաց լեզուն, այսինքն` կլինի 1-ին օտար լեզու, թե 2-րդ, թե ընդհանրապես չի լինի։
Թեման քննարկել ենք կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *