«Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուր…

🇦🇲🇮🇷 «Հայաստանի աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա»,- այս մասին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը։
📌 Դեսպանը նաև կարևորել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները և նշել. «ենթակառուցվածքային կարևոր նշանակությունից զատ, այն ունի նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքակրթական ու մշակութային մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը»։
🔸 Արսեն Ավագյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, նշելով, որ ՀՀ դիրքորոշումը արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ոչ միայն լիարժեք փոխըմբռնման է արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ: |armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *