«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման ժամանակ ընդուն…

❗️ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման ժամանակ ընդունվել է համատեղ կոմյունիկե, որի արդյունքներով նախարարները.
🔸[…] վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված ՄԱԿ կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:
🔸 Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարևորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները:
🔸 Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։
[ՀՀ ԱԳՆ]

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկե

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *