Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «3+3» հարթակի նախարարական հանդիպմանը․ «Տարածա…

🗣 Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «3+3» հարթակի նախարարական հանդիպմանը․
🔸 «Տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որը Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեկ տարի առաջ։
🔸Այս նախագծի իրականացման համար կարևոր են չորս սկզբունքներ՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավասորության հանդեպ հարգանք, ինչպես նաև հավասարություն և փոխադարձություն։ Իրականացման դեպքում «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը՝ ապահովելով ապրանքների տեղափոխման ավելի մեծ արագություն և արդյունավետություն։
🔸 Ուրախ եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը ողջունել են մեր բազմաթիվ գործընկերներ, և Իրանը նրանց շարքում առաջիններից էր», – նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
[ՀՀ ԱԳՆ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *