Կիևը միջազգային հանրությանը կոչ է անում բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29-ը,…

🇺🇦 Կիևը միջազգային հանրությանը կոչ է անում բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29-ը, եթե այդ համաժողովին մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
🗣 «Մենք պետք է ճնշում գործադրենք, և մեր գործընկերները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եթե Պուտինն այնտեղ է, ապա նրանք չեն գա»,- Politico-ին ասել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը։
🇷🇺 Ուկրաինացի դիվանագետի կոչին նախորդել է Կրեմլի հայտարարությունը, թե Պուտինը դիտարկում է նոյեմբերին Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին մասնակցելու հնարավորությունը։ ՌԴ նախագահի խոսնակը միաժամանակ նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա: |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *