Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում …

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները։
«Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակում Ամերիաբանկը հրավիրում է միասին ընտրել այն ոլորտները, որոնց ուղղվելու է Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։
«Իմ Ամերիա, իմ տուն»․ մեծ վիճակախաղ, որով Ամերիաբանկը ընդգծում է Հայաստանում ապրելու և այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը` Բանկի գործող և նոր հաճախորդների հնարավորություն ընձեռելով շահել բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։
«Իմ Հայաստան, իմ ապագա»․ մրցույթ ուսանողների համար, որի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին. լավագույն երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ:
#գործընկերային_բովանդակություն

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *